Ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի ևս Հովհաննավանքում մասնակցելու եմ պատարագի, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցում։
Նա տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով «Սենսացիոն նորություն՝ Կտրիճ Ներսիսյանից»։
Տեսանյութում Փաշինյանն անդրադառնում է Վեհափառին՝ ասելով․
«Կանոնագիրք Հայոցի համաձայն՝ Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս․ դրժել է կուսակրոնության ուխտը, և այդ փաստի բերումով՝ կարգալույծ է։
Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար, տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում»։









