«ԵՄ-ից ժամանած պատվիրակները պարտավոր են վերաբերմունք արտահայտել Հայաստանում շարունակվող բռնաճնշումների մասին»․ Բողոքի ակցիա տեղի կունենա ԱԺ-ի մոտ


«ԵՄ-ից ժամանած պատվիրակները պարտավոր են վերաբերմունք արտահայտել Հայաստանում շարունակվող բռնաճնշումների մասին»․ Բողոքի ակցիա տեղի կունենա ԱԺ-ի մոտ
Հոկտեմբեր 28 23:24 2025

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը հայտնում է․

«Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 13:30-ին Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա քաղաքացիական բողոքի ակցիա՝ նվիրված Հայաստանում քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին։

Ակցիայի համար առիթ է հանդիսանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մեկնարկող պլենար նիստը։

ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցների նախաձեռնությանը միացել են այլ քաղաքական ուժերի և հասարակական միավորումների երիտասարդներ։

Հրավիրում ենք բոլորիդ ճշմարտության և արդարության ձայնը բարձրացնելու։

Եվրոպական Միությունից և այլ երկրներից ժամանած պատվիրակները պարտավոր են ոչ միայն իմանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը, այլև վերաբերմունք արտահայտել Հայասատանում շարունակվող բռնաճնշումների մասին։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։