Փաշինյանը քաղաքական առումով կանիբալ է․ Աշոտյան


Փաշինյանը քաղաքական առումով կանիբալ է․ Աշոտյան
Հոկտեմբեր 28 22:44 2025

Ի՞նչ է, հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է իմ քարաջիկը ուտի, իմ երիկամը ուտի ուղիղ եթերում, որ հավատաք` նա քաղաքական առումով կանիբալ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

 

«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դև է, սկզբում ուտում է ամենասիրուն աղջիկներին, հետո անցնում է ամենաուժեղ տղերքին, հետո մի քիչ տարիքային խումբ է փոխում, հետո՝ սեռային խումբ։ Կապ չունի՝ էդ դևն ինչքան նստի մեր պետականության աղբյուրի գլխին, բոլորին հերթով ուտելու է»,–նշել է նա։