Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։
Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։
Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել»,-գրել է նա։








