Ունենալով բոլոր հնարավորությունները չվերադառնալու Հայաստան՝ ամուսինս որոշեց վերադառնալ, քանի որ լիովին արդար է իր խղճի, իր կամքի հանդեպ, այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կինը։
«Մեր ընտանիքի բոլոր անդամները սատարում են իր որոշումը, մենք հպարտանում ենք իրենով։ Երեխաներս տեսնում են ամեն ինչ, կարդում են, և տեղյակ են ամեն ինչից, շատ դժվար է, քանի որ անչափահաս երեխաներ են, իրենք նույնպես հպարտ են իրենց հայրիկով»,–նշել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա դատական նիստի օրը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։ Վերադառնալիս Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից։








