Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը թիմային կատա մրցաձևում արժանացել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին։ Ի դեպ, աշխարհի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին մեծասահակների պայքարում արժանացավ Էրիկ Հովսեփյանը։
Երիտասարդ կարատեիստը հավասարը չուներ Ֆուկու-Գո մրցաձևում։
Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը նվաճեցին Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Արման Կարախանյանը արծաթե մեդալակիր դարձավ էն-բու-կումիտե մրցաձևում, բացի այդ ջիու Կումիտեում նվաճեց բրոնզե մեդալ։
Նարեկ Մովսեսյանը երկրորդ տեղը գրավեց կոգո-կումիտե մրցաձևում։
18-20 տարեկանների պայքարում Մարատ Հարությունյանը նվաճեց ոսկե մեդալ Կոգո-կումիտե ձևում, իսկ Ֆուկուգոյում ու Էնբուում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Արթուր Խաչատրյանը արծաթե մեդալներ նվաճեց կատա ու էն-բու-կումիտե մրցաձևերում։
16-17 տարեկանների պայքարում Դավիթ Կոջամանյանը նվաճեց ոսկե մեդալ Ֆուկուգո մրցաձևում և արծաթե մեդալ կատա մրցաձևում։ Նույն տարիրքային խմբում Շահեն Առաքելյանը կոգո-կումիտե մրցաձևում նվաճեց ոսկե մեդալ։
14-15 տարիքայինների պայքարում Եվա Պողոսյանը երկրորդ տեղը գրավեց անհատական Կատա մրցաձևում, Արթուր Թունյանն ու Զավեն Խաչատրյանը նվաճեցին մեկական ոսկե և արծաթե մեդալ։
Եվրոպայի առաջնությանը զուգահեռ անցկացվում էր նաև Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի մանակապատանեկան հավաքականը նվաճեց 7 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։
Ավանդական Կարատեի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի պատվիարկության կազմում կար նաև 2 միջազգային մրցավար՝ մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Գոռ Ավագյանն ու Ռաֆայել Հովեյանը








