Գյումրիի ավագանու Հայկոմկուս խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով։
Radar Armenia-ն ԿԸՀ-ից տեղեկացավ, որ դիմումն արդեն ստացել են։
Նշենք՝ եթե նոյեմբերին կայանալիք ավագանու առաջիկա նիստին չմասնակցի առնվազն 17 անդամ, քվորում չի ապահովվի, ու նիստը չի կայանա։








