Բաքվում շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը:
Բաց դատական նիստում Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը, որն Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի անդամ է:
Արցախի նախկին պետնախարարն առարկություն չի հայտնել նոր փաստաբանի հետ կապված Բաքվի դատարանի որոշման դեմ։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր իր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից՝ դժգոհություն հայտնելով «իրավական գործընթացից»։








