«Թող իրենց մասին մտածեն, որ անսեռ գոյանքներ են»․ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը արձագանքել է ՔՊ-ականներին


«Թող իրենց մասին մտածեն, որ անսեռ գոյանքներ են»․ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը արձագանքել է ՔՊ-ականներին
Հոկտեմբեր 28 16:05 2025

Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանը արձագանքել է ՔՊ-ականների պնդումներին, թե ինքը կապ ունի նախկին իշխանությունների հետ։

Խաչիկ Մանուկյանը նշել է, որ հասարակությանը հուզող խնդիրների մասին ինքը բարձրաձայնել է միշտ՝ ինչպես նախկին  իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա, նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե ովքեր են փորձում  իրեն թիրախավորել՝ չմտածելով սեփական նկարագրի մասին․

«Թող իրենց մասին մտածեն, որ անսեռ գոյանքներ են, սեռախեղվածներ են, մի մասը տղամարդու հագուստով «քածեր» են, մի մասն էլ հպարտանում, հայտարարում է, որ համասեռամոլ է ․․․   Ես մի բան եմ  նկատել, որ սրանք տղամարդկանցից խորշում են։ Առողջ տղամարդը սրանց համար ընդունելի չէ․ պիտի հիվանդ լինեն՝ և՛ մտքով, և՛ մարմնով, բայց ես այդ բոլոր փալասներին պիտի փռեմ Հայաստանի շեմին, և հայ ժողովուրդը, ոտքերը մաքրելով դրանց վրա, պիտի մտնի մաքրագործված երկիր»,- Armlur. am-ին տված հարցազրույցում ասել է Խաչիկ Մանուկյանը։