Խուդաթյանը բացառում է Վաղարշապատում «Գյումրի 2» սցենարը


Խուդաթյանը բացառում է Վաղարշապատում «Գյումրի 2» սցենարը
Հոկտեմբեր 28 14:51 2025

ՔՊ-ն՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնություն՝ 50+1 ձայն ապահովելու ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա Վաղարշապատում բացառում է «Գյումրի 2» սցենարը. «Մեր շանսերն այնտեղ բարձր են, 2018 թվականից հետո բոլոր ընտրությունները հաղթել է, դրանց զգալի մասը հաղթել ենք պարոն Մեխակյանի գլխավորությամբ։ Վաղարշապատի ընդդիմությունը ընտրությունները պարտվելու օլիմպիական չեմպիոն է։ Սա է պատճառը, որ ընդդիմությունը փորձում է այս կամ այն եղանակով սևացնել պարոն Մեխակյանին»։