Պահպանություն իրականացնող ուժային կառույցների գործողությունները չեմ մեկնաբանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կիրակի Հովհաննավանքից քաղաքացուն բերանը փակած դուրս բերելուն՝ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Խուդաթյանը, ի տարբերություն իր մյուս գործընկերների, ասաց, որ այդ կադրերը տեսել է։
«Այդ օրը Հովհաննավանքում չեմ եղել, Վաղարշապատում մասնակցում էի Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին»,-հավելեց նա։









