ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նեղսրտում է, երբ ընդդիմադիրներն ամեն առիթ օգտագործում եմ ու ասում՝ «վա՜յ, հասեք, ամեն ինչ հանձնեցին»։
«Ամեն առիթի դեպքում ասում եք՝ «վա՜յ, Սյունիքը տվեցին», մարդ չալարի, սահմաններն անցնի ու ասի՝ հիմա ո՞վ էր Սյունիքը հանձնում... գուժում էիք ու զանազան պրոցեսներ ձեր գույժերով խրախուսում»,- պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին՝ ԱԺ-ում հայտարարեց Միրզոյանը։
«Մի խոսքով՝ տիկի՛ն Վարդանյան, լավ չեն ձեր գործերը», -հեգնեց Միրզոյանը։
Վարդանյանն էլ արձագանքեց՝ իր գործերը նման են Հայաստանի գործերին՝ իրոք, լավ չեն։
Միրզոյանը Վարդանյանից հետաքրքրվեց՝ ՀՀ տարածք ասելով՝ Վարդանյանն ի՞նչ նկատի ուներ, Վարդանյանն էլ արձագանքեց՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։
«Հրաշալի է ուղղակի, ողջունում եմ Ձեզ, տիկի՛ն Վարդանյան, խնդրում եմ, նույնը կրկնեք մեր մի քանի հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ Հայաստան ասելով՝ դուք ուրիշ բան նկատի ունեք»,- արձագանքեց Միրզոյանը։
Նա այնքան էր տպավորվել է Քրիստինե Վարդանյանի պատասխանից, որ Ազգային ժողովին խնդրեց տեսանյութի այս հատվածը կտրել ու իրեն տրամադրել, որ էլի լսի՝ ճի՞շտ լսեց այն, ինչ լսեց։










