Սուրբ Սարգիս եկեղեցին մշտապես բազմամարդ է, փառք Աստծո, մեր եկեղեցին Աստծու օրհնությամբ մշտապես լեցուն է։ Այս մասին ասել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորականներից մեկը։
Խոսելով «Մեր ձևով» շարժման անդամների՝ հատկապես Նարեկ Կարապետյանի ներկայությանը պատարագին՝ նա նշել է․ «Նարեկին ես մոտավորապես 10 տարի գիտեմ։ Նա մեր հավատացյալներից է, մշտապես հաճախում է Սուրբ պատարագին, հաղորդություն ստանում և մի անկյունում աղոթք կատարում»:
Խաչի Գյուտի տոնի առթիվ նա ժողովրդին մաղթել է իմաստություն, ամենայն բարիք և խոհեմություն, քանի որ միայն խոհեմության շնորհիվ է մարդ կարողանում չարը բարուց զանազանել։










