Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մինչև այժմ բացահայտված չէ՝ ի հեճուկս գործող և նախկին իշխանությունների «հետևողական քայլերի». Թանդիլյան


Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մինչև այժմ բացահայտված չէ՝ ի հեճուկս գործող և նախկին իշխանությունների «հետևողական քայլերի». Թանդիլյան
Հոկտեմբեր 27 13:14 2025

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը գրել է.

 

«1999թ. հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

 

Ցավոք, դրա բացասական ազդեցությունը շարունակվում է մինչև այսօր, երբ զարգացման մեծ պոտենցիալ ունեցող երկրի փոխարեն՝ ժառանգեցինք խորացող մարտահրավերներ ու անհասկանալի ապագա։

 

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մինչև այժմ բացահայտված չէ՝ ի հեճուկս գործող և նախկին իշխանությունների «հետևողական քայլերի»։է

 

Չբացահայտել այս ողբերգությունը նշանակում է հաշտվել պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության հետ, չբացահայտել նշանակում է սերունդներին ժառանգել շարունակական անարդարության և կիսատության մթնոլորտ։

 

Հավերժ խոնարհում՝ ոճրագործության զոհերի հիշատակին»։