Հոկտեմբերի 27-ի գործի կարճված մասով նախաքննությունը վերսկսված է, հետևաբար, բացահայտման կարիք կա, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
«Չեմ կարծում, թե հիմա որևէ վկայի երկիր բերելը խնդրահարույց է։ Էս էն թվերը չեն։
Հիմա իշխանության բոլոր օղակները շահագրգիռ են, խոչընդոտող մարմիններ, անձինք չկան, հուսանք՝ ամեն ինչ կբացահայտվի։ Պայմանները նպաստավոր են բացահայտման համար և արդյունքներ կունենանք»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։










