Հոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենացավալի օրերից է. վճռական ենք՝ դատապարտելու ցանկացած բռնnւթյուն, որը uպառնում է Հայաստանի անկախությանը, խաղաղությանը. Նաիրի Սարգսյան


Հոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենացավալի օրերից է. վճռական ենք՝ դատապարտելու ցանկացած բռնnւթյուն, որը uպառնում է Հայաստանի անկախությանը, խաղաղությանը. Նաիրի Սարգսյան
Հոկտեմբեր 27 11:56 2025

Հոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենացավալի օրերից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

 

«Այդ օրը խորհրդարանում հնչած կրակոցները խլեցին մեր պետության համար անմիջական վտանգ չներկայացնող, այլ՝ Հայաստանը սիրող և նրա ապագային հավատացող մարդկանց կյանքերը։

Նրանք իրենց գաղափարներով ու նվիրվածությամբ խորհրդանշում էին Հայաստանի պետականության ուժը և լուսավոր ճանապարհը, որը մենք պետք է շարունակենք։

 

Մենք խոնարհվում ենք զոհերի հիշատակի առաջ և վճռական ենք՝ դատապարտելու ցանկացած բռնություն, որը սպառնում է Հայաստանի անկախությանը, խաղաղությանը։

Թող նրանց հիշատակն ապրի որպես հավերժ վկայություն մեր ժողովրդի միասնության և հայրենասիրության»,- գրել է նա: