Սա է հին և նոր աշխարհակարգն ու նրա «ջունգլիի կանոնները»․ Տիգրան Աբրահամյան


Սա է հին և նոր աշխարհակարգն ու նրա «ջունգլիի կանոնները»․ Տիգրան Աբրահամյան
Հոկտեմբեր 27 09:47 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

 

«ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայելին հիշեցրել է, որ արգելվում է սովը որպես զենք կիրառելը` նկատի ունենալով Գազայի հատվածում հումանիտար շրջափակումն ու այնտեղ մարդկանց սովի մատնելը:

 

Այս տողերը կարդալիս շրջափակման ենթարկված Արցախն աչքիս առաջ եկավ, որովհետև մարդիկ 9 ամիս զրկվել էին սննդից, ջրի, էլեկտրաէներգիայի ապահովումը խիստ սահմանափակված էր, գազ չկար, վառելիքը ծայրահեղ քիչ էր, իսկ առողջապահական ծառայությունները նույնիսկ նվազագույն խնդիրներ չէին կարողանում լուծել:

 

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլև այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում:

 

Հայաստանի իշխանությունների քաղաքական արտոնման, միջազգային խաղացողների «աչք փակոցիների» պայմաններում Արցախի դեմ հարձակում իրականացվեց, ապա մեր ժողովրդի դեմ նոր ցեղասպանություն իրականացվեց:

 

Սա է հին և նոր աշխարհակարգն ու նրա «ջունգլիի կանոնները»»: