Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, արձագանքելով Հովհաննավանքում պատարագի ժամանակ Հայկ Դորունցի հայտարարությանը, գրում է.
«Հովհանավանքում այդ մի մարդը նույնիսկ բան փոխեց: Նրան հետաքրքիր չէր «սրա կամ նրա բան չանելը»: Յուրաքանչյուրն իր արածի ու հատկապես չարածի համար է պատասխանատու:
Հարգանքներս այդ մի մարդուն»։
«Ստեփան Ասատրյան, դու պատարագ անելու իրավունք չունես»,-եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ու այլ պաշտոնյաների ներկայությամբ կարգալուծ արված քահանայի մաըուցած պատարագի ժամանակ բացականչել էր քաղաքացին, ինչից հետո անվտանգության աշխատակիցները փակել էին նրա բերանն ու տարել։










