Ունենալու ենք նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով։ Այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք արդեն իսկ ունենք պատրաստի խմբաքանակ, որ պետք է ստանանք. խոսքը վերաբերում է դաշտային համազգեստի այն առաջին խմբաքանակին, որը տվյալ ընկերությունը պարտավորվել է մեզ տալ, որպեսզի բանակը դա զորային փորձարկում անցկացնի, ինչպես նաև արդեն իսկ ամբողջացվել են ամենօրյա համազգեստի ու տոնական համազգեստի նմուշները, և շուտով դրա ավարտն էլ կունենանք։
Շարքայինից մինչև գեներալ, այո՛, մենք փոփոխություն ենք կատարում։
Ստանդարտներն արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով, նշաններով»,- նշել է նախարարը։










