Սա Աստծո համբերությունը շահարկել է. Տեր Հուսիկը` կարգալույծ եղած քահանայի քայլերի մասին


Սա Աստծո համբերությունը շահարկել է. Տեր Հուսիկը` կարգալույծ եղած քահանայի քայլերի մասին
Հոկտեմբեր 25 18:35 2025

Եթե եկեղեցին վերցրել է քահանայից խորհուրդներ կատարելու իշխանությունը, այլևս նա չես կարող խորհրդակատար լինել, իսկ ժողովուրդը, որոնք մասնակից են լինում նրա մոլորությանը ու բաժնակից են լինում այդ ստին։

Sputnik Արմենիան Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի հետ զրուցել է կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) շուրջ ստեղված իրավիճակից։ Հոգևոր հովիվը նկատել է, որ իր հոգևոր եղբայրը շեղվել է ճանապարհից ու հորդորել է Ստեփան Ստեփանյանին ապաշխարել, քանի որ կա երկու ճանապարհ՝ կա՛մ Հուդայի վախճանը, կա՛մ ապաշխարությամբ ուղիղ ճանապարհի մեջ մտնելը և քրիստոնյայի կյանք ապրել։

– Տեր Հուսիկ, եկեղեցու կողմից կարգալույծ արված քահանան չի լքում Հովաննավանքը, Մայր Աթոռն էլ հայտարարություն տարածեց իրավական ճանապարհով սեփականությունը պաշտպանելու մտադրության մասին։ Հոգևոր տեսանկյունից ինչպե՞ս է գնահատվում Ստեփան Ասատրյանի` Հովհաննավանքում գտնվելու և այնտեղ գործունեություն ծավալելու հանգամանքը։

– Ցավոք սրտի, Ստեփան Ասատրյանն այլևս կորցրել է եկեղեցու հոգևոր արժեքը, որովհետև Քրիստոս ամեն մեկի համար խաչի եղավ։ Այսօր, կարծես թե, եկեղեցին նա ցանկանում է օգտագործել իր կայացման համար, այդ սրբությունը ծառայեցնել իրեն, բայց մենք կոչված ենք սրբությանը ծառայելու` անկախ նրանից հոգևորական ենք, թե հավատացյալ։ Մենք գալիս ենք եկեղեցի փրկություն ստանալու, բայց Սուրբ պատարագը դարձել է կարծես խաղալիք, իսկ Սուրբ պատարագն այն երևույթն է, երբ որ հացը և գինին դառնում են Աստծո ճշմարիտ մարմինը և արյունը, Աստծո հետ հաղորդակցությունն է։

Կարող եմ ասել, որ այստեղ անհավատության տարրեր կան։ Մեր սրբազան խորհուրդների հանդեպ այդպիսի փնթիություն պետք չէ, սա Աստծո համբերությունը շահարկել է։ Մենք պատմության ընթացքում տեսնել ենք, որ այսպես Աստծո համբերությունը շահարկողները ինչպիսի՜ չարաչար մահերով են մահանում։ Աստծո հանդեպ երկյուղը կորցրած վիճակ է։ Իմ հորդորն է, թեև գիտեմ, որ իմ հորդորին չպիտի լսի, բայց` այստեղ կա երկու ճանապարհ՝ կա՛մ Հուդայի վախճանը, կա՛մ ապաշխարությամբ ուղիղ ճանապարհի մեջ մտնելը և քրիստոնյայի կյանք ապրել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։