Վաղարշապատի թվով 47 ՏԸՀ-ները գումարել են իրենց առաջին նիստերը


Վաղարշապատի թվով 47 ՏԸՀ-ները գումարել են իրենց առաջին նիստերը
Հոկտեմբեր 25 17:58 2025

Այսօր՝ 12:00-ին Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված թվով 47 ՏԸՀ-ները գումարել են իրենց առաջին նիստերը: Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ առաջին նիստում հանձնաժողովների անդամները ծանոթացել են իրենց իրավունքներին և պարտականություններին և ստորագրել ծանոթացման տեքստը:

Հանձնաժողովների անդամները իրենց լիազորությունների ստանձնումից մինչև լիազորությունների իրականացման ավարտն իրավունք չունեն նախընտրական քարոզչություն կազմակերպել և իրականացնել։