Ոչ մի դեպքում ձայն չտալ ՔՊ-ին և նրա կցորդներին․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)


Ոչ մի դեպքում ձայն չտալ ՔՊ-ին և նրա կցորդներին․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 25 14:23 2025

Մեր թիմը փորձի և երիտասարդության համադրություն է։ Մեր նվազագույն խնդիրը «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է, իսկ առավելագույնը՝ համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը, որպեսզի մեր բազմաթիվ ծրագրերն իրագործենք: Այս մասին Վաղարշապատում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Նա նշել է, որ «Մայր Հայաստանը» Վաղարշապատ խոշորացված համայնքում ձևավորելու է տրանսպորտային նոր համակարգ, լուծելու է փողոցային լուսավորության, ասֆալտապատման, կանաչապատման, թափառող կենդանիների խնդիրները։

«Սիրելի՛ մայրեր, սիրելի՛ կանայք, ձեզ համար էլ շատ լավ դրույթ ունենք մեր ծրագրում՝ մենք մանկապարտեզները դարձնելու ենք անվճար: Սրանք եկան և վճարովի դարձրեցին դրանք, ինչպես որ Երևանում եկան և ամեն ինչի վճարները թանկացրեցին»,-ասել է Արեգնազ Մանուկյանը։

Նա նաև ընդգծել է, որ «Մայր Հայաստանը» սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ապօրինի հետապնդվող սրբազաններին, և հենց այդ նպատակով էլ Էջմիածնում ստորագրահավաք-ակցիա է իրականացրել, որին հազարավոր էջմիածինցիներ են միացել։

«Վաղարշապատի ավագանու ընտրությունները բացի տեղականից, ունեն նաև համապետական նշանակություն։

Սրանք ապագա խորհրդարանական ընտրությունների նախերգանքը և ամբողջական իշխանափոխություն իրականացնելու հիմք կարող են դառնալ։

Այնպես որ, ձեր քվեից իրականում շատ բան է կախված, սիրելի վաղարշապատցիներ։

Պարտադիր մասնակցե՛ք ընտրություններին, ոչ մի պարագայում ձեր ձայնը չտաք ՔՊ-ին և ընդդիմադրի անվան ներքո հանդես եկող նրանց կցորդներին»,-հայտարարել է Արեգնազ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։