Սա որոշակի առումով անկեղծության պոռթկում էր. Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանի հարցազրույցի մասին


Սա որոշակի առումով անկեղծության պոռթկում էր. Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանի հարցազրույցի մասին
Հոկտեմբեր 25 11:07 2025

Պաշտպանության նախարարը եթերում անդրադառնալով պարտադիր ժամկետային ծառայության կրճատմանը, նշեց, որ բանակը հասարակության համար պետք է լինի ցանկալի, ընկալելի և կալանավայրի չվերածվի:

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ եթե ակնարկ է արվում բանակում ոչ կանոնադրական բարքերի մասին, ապա հիշեցնում է, որ արդեն 7.5 տարի է ՔՊ-ն իշխանության է և դա սեփական իշխանությանն ուղղված ծանր մեղադրանք է:

 

«Երկրորդ, եթե սա քննարկվում է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման համատեքստում, ապա պետական առաջնահերթությունները, որոնք կապված են մեր քաղաքացիների անվտանգության և երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ, պետք է դիտարկվեն ոչ թե հանրության հաճելու ակնթարթների կամ ցանկությունների, այլ առաջադրված մարտական խնդիրների տրամաբանության ներքո:

 

Սա նաև որոշակի առումով անկեղծության պոռթկում էր առ այն, որ այս փոփոխությունը բխում է ո´չ թե երկրի անվտանգային անհրաժեշտությունից, այլ հանրությանը հաճելի փոփոխություններ մատուցելու տրամաբանությունից, ինչն անխոս իր մեջ նախընտրական ընդգծված հետք ունի:

 

Շարունակելի»,- գրել է Աբրահամյանը։