Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում․ Սուրեն Պապիկյան


Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում․ Սուրեն Պապիկյան
Հոկտեմբեր 24 23:45 2025

Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․

«Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք»,-նշել է նա։

Պապիկյանի խոսքով՝ Հայաստանը վերջին շրջանում նույնպես ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմարդյունաբերությունը, հայկական ռազմարդյունաբերական համալիրի նմուշները կարևոր տեղ են զբաղեցնում բանակի զինանոցում․

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հայկական սպառազինության համակարգերը մրցունակ լինեն արտաքին շուկաներում։ Դրա համար նոր ներդրումներ են պետք։ Առանց ոլորտում ներդրումների անհնար է ունենալ միջոցներ, որոնք կարող են մրցակցել օտարերկրյա գործընկերների հետ»,- նշել է նա։