Առաջիկա օրերին ցերեկը Երևանում ջերմաստիճանը կլինի +22-+23


Առաջիկա օրերին ցերեկը Երևանում ջերմաստիճանը կլինի +22-+23
Հոկտեմբեր 24 16:23 2025

Երևանում հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը, 26-ին, 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ի և 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

 

Մարզերում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։