Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում հոգևոր-աղոթական կյանքը վերականգնելու և եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելու համար։ 24News-ին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Հովհաննավանքի արդեն նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանին: Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կիրակի օրը հրավիրում է բոլորին Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ պատարագին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ պատարագին»:









