Հասարակությունը հիվանդ է, Նիկոլ Փաշինյանն էլ․ ուղղակի սինդրոմները իր վրա կարող է քիչ են ազդում, որովհետև ինքն ուժեղ անձնավորություն է. Հովիկ Աղազարյան


Հասարակությունը հիվանդ է, Նիկոլ Փաշինյանն էլ․ ուղղակի սինդրոմները իր վրա կարող է քիչ են ազդում, որովհետև ինքն ուժեղ անձնավորություն է. Հովիկ Աղազարյան
Հոկտեմբեր 24 12:11 2025

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի եկեղեցում ստեղծել իր ուզած իրավիճակը։

«Մենք էլ գիտենք, եկեղեցականներն էլ գիտեն, որ թերություններ կան, դրա մասին վարչապետը գիտեր հինգ տարի առաջ, բա ինչո՞ւ որևէ բան չէր արվում, որովհետև դրա անհրաժեշտությունը չկար, իսկ այսօր կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Աղազարյանի խոսքով՝ լավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանը կհասնի եկեղեցու պառակտմանը, նորից կտարանջատի սփյուռքը ու կամփոփվի «Իրական Հայաստան»-ի մեջ, որտեղ ուզում է իրականացնել իր սևեռուն գաղափարը, որը կոչվում է «4-րդ Հանրապետություն»։

Պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի պահանջելու, որ Վեհափառ Հայրապետը հեռանա։

Նախկին ՔՊ-ականը պնդում է, որ հայ հասարակությունը հիվանդ է՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը։

«Կարող է պատահի, որ իր վրա սինդրոմները քիչ են ազդում, որովհետև ինքն ուժեղ անձնավորություն է»,- նշեց նա։