«Ու այսքանից հետո դեռ ծպտուն եք հանում»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին ու ամբողջ ՔՊ-ին


«Ու այսքանից հետո դեռ ծպտուն եք հանում»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին ու ամբողջ ՔՊ-ին
Հոկտեմբեր 23 21:57 2025

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գործող իշխանությանն ու դրա անդամներից Ալեն Սիմոնյանին է արձագանքել․

«Աբսուրդ. ստի ու անամոթության հոմանիշ նիկոլականներն Աժ ամբիոնից ՀՀԿ-ին են ստի մեջ մեղադրում։

Երբեք սովորություն չեմ ունեցել արձագանքելու ԱԺ նախագահության որևէ անդամի։ Իմ թիրախը նրանց շեֆի՝ Նիկոլի ստերը բացահայտելն է։

Բայց սուտն էլ պետք է չափ ու սահման ունենա։

ԱԺ նախագահի աթոռին նստած անձը ՀՀԿ-ին մեղադրում է ստի մեջ։

Ո՞վ էր ասում՝ Ակնան իմ հայրենիքն է, իսկ հիմա Ակնան ու ամբողջ Արցախը համարում է Ադրբեջանի մաս։ Սույն անձը։

Ո՞վ էր ասում՝ տեսախցիկները պետք է հանվեն, «սերդեչնի պրիվետ օտ Արութինա Զիմզիմովա», բայց ավելացրեց տեսախցիկները։

Ո՞վ էր դեմ պարտադիր կուտակային համակարգին, բայց դարձավ վարչապետ ու կիրառեց այդ համակարգը։

Ո՞վ էր ասում՝ ժողովուրդը տուգանգի մատերիալ չէ, բայց աջ ու ձախ տուգանում է ՀՀ քաղաքացիներին։

Ո՞վ էր ասում ՝ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց Ալիևից լավ է պաշտպանում ու ասում, թե «Արցախը  Ադրբեջան է»։

Ո՞վ էր ասում՝ մեր նպատակը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է, բայց այսօր Արցախից հրաժարվել է։

Ո՞վ էր ասում ՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ, բայց այսօր ծնկել է ադրբեջանական օրակարգի առջև։

Ո՞վ էր ասում՝ հաղթելու ենք, բայց բերեց կապիտուլյացիա։

Ո՞վ էր ասում՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց մատը մատին անգամ չտվեց Արցախում էթնիկ զտման ժամանակ։

Ո՞վ էր ասում՝ Արցախում ապագա կա, բայց այնպես արեց, որ Արցախում այլևս հայ չկա։

Ո՞վ էր ասում՝ մի 2-3 ամիս համբերեք, մեր գերիները կվերադառնան, բայց տասնյակ հայ գերիներ ավելացան Բաքվի բանտերում։

Ո՞վ էր ասում՝ Արցախի անջատում՝ հանուն փրկության, բայց հանձնեց Պրահայում Արցախը։

Նիկոլն ու ՔՊ-ն են ասել։

Ու այսքանից հետո դեռ ծպտուն եք հանում:

Լավ իմացեք, 1 000 տարի էլ անցնի, Նիկոլն ու ՔՊ- ն մնալու եք ստի, կեղծիքի, պարտության և ուրացման սիմվոլ»։