Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով համայնքապետի ղեկավար առաջադրված Խաչիկ Մանուկյանը՝ ավագանու այլ թեկնածուների ուղեկցությամբ այսօր այցելել է Զվարթնոց գյուղ։
Այցի ընթացքում Խաչիկ Մանուկյանը ծանոթացել է համայնքի խնդիրներին, շփվել բնակիչների հետ, ներկայացրել իր նախընտրական ծրագիրը։
Համայնքապետի թեկնածուն վստահ է, որ իր հաղթանակից հետո գյուղի առջև ծառածաց խնդիրներին անպայման լուծում կտրվի։
Զվարթնոց գյուղում Խաչիկ Մանուկյանին և «Հայրենիք» կուսակցության իր թիմակիցներին ուղեկցել է նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։