Ուշադիր հետևում ենք Գյումրիում իրադարձություններին. Զախարովա


Ուշադիր հետևում ենք Գյումրիում իրադարձություններին. Զախարովա
Հոկտեմբեր 23 17:06 2025

Մենք ուշադիր հետևում ենք Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին. ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այնտեղ է գտնվում 102-րդ ռուսական բազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մասնաճյուղերը: Մենք ունենք ընդհանուր պատմություն և ունենք ջերմ հարաբերություններ Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետի ձերբակալման, ապա դա Հայաստանի ներքին գործն է»,-հայտարարել է նա և հույս հայտնել, որ «նման գործընթացները չեն հանգեցնի դատական ​​համակարգի ժողովրդից անջատմանը և դրա նկատմամբ վստահության անկմանը»։