Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչն է հիմք հանդիսացել հայտարարելու, թե Նուբարաշեն աղբավայրում վերջին հրդեհի դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր։
Քաղաքապետը նշեց, որ որոշ գործընթացներ կան, և տարբեր մարդիկ հարցաքննվել են։
«Երեք գործընթաց է տեղի ունեցել․ առաջին՝ աղբավայրի կառավարումը մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը վերցրել է և վերահսկողությունը վերցրել իր ձեռքը։ Երկրորդ՝ միջադեպից երկու օր առաջ որոշ անձինք աղբավայրում որոշ բաներ են ասել, որ շուտով որևէ բան տեղի կունենա»,-ասաց նա և շեշտեց՝ անմեղության կանխավարկածը պետք է պահպանեն։
«Քաղաքապետարանն այնտեղ տեղադրում է ամբողջական վերահսկման համակարգ և սահմանափակումներ դնում տարբեր ավտոմեքենաների մուտքի համար, ինչպես նաև վերահսկում է տարածքը»,-ասաց նա։
Ավինայնը հստակեցրեց, որ Նուբարաշենի աղբավայրի խնդիրն արդեն 75 տարվա պատմություն է։ «Այսինքն՝ 75 տարվա խնդրի լուծման մասին, վստահ եմ, նաև ԽՍՀՄ տարիներին են խոսակցություններ եղել, բայց լուծում չեն գտել»,-ասաց քաղաքապետը և նշեց, որ կարգավորման ուղղությամբ քայլեր են արվում։