«Սկսվել է մի տենդենց, որ պաշտպանում են տարբեր հանցագործություն արված մարդկանց»,- ԱԺ նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։ Այնուհետև նա հիշեց բանաստեղծ Ավետիք Իսահակյանին՝ «մի լավ բանաստեղծություն ուներ, տողեր ուներ.
«Տգեղին սարքում եք չքնաղ,
Պոռնիկին սարքում եք կույս»։
Այնուհետև դիմեց ընդդիմադիրներին. «Հարգելի ընդդիմադիրներ, գինեկոլոգա... գինեկո... գինեկոլոգիական բաների մեջ մի մտեք, այդ մարդկանց տենց սարքեք։ Ասում են՝ կաշառակերը բարերար է, սրբապիղծը սուրբ է, մարդկանց սպանությունը պլանավորողը, բան ա, սրբազան ա, բոլորը քաղբանտարկյալ են, էս են, էն են»։
Նարեկ Գրիգորյանը նաև նշեց. «Ես այստեղից ասում եմ, որ տեր Արամի կողքին եմ որպես լավ հոգևորական, որպես լավ հայ քրիստոնյա։ Ես խոստանում եմ, որ երբ էս ամեն ինչը ավարտվի ու սրբապիղծները դուրս շպրտվեն եկեղեցուց, ես իմ երեխաներին տանելու եմ և խնդրելու եմ, որ տեր Արամը կնքի»։