Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․
«Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեղող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն, իրապես, աննախադեպ են: Ի դեպ՝ փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի կալանքի դեպքում բոլոր տեսանյութերը, ըստ որոնց, վերջինս բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել՝ հրապարակավ հասանելի են, բայց նման օբյեկտիվ և մեղադրանքը հերքող տվյալները նույնիսկ նշանակություն չեն ունեցել դատարանի համար:
Սահմանադրական դատարանը հենց վերջերս կրկին անդրադարձ էր կատարել կալանք խափանման միջոցին: Որոշմամբ նույնիսկ նշվել էր, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը մարդասիրության և արդարության կարևոր երաշխիք է: Հետևաբար, Հայաստանում հենց միայն կալանքների կիրառման նման ծավալը, նաև՝ հակամարդասիրական է:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։