Գյումրիում նիկոլական բեսպրեդելի խորհրդանիշ «օգնետուշիտելը». Մանուկյան


Գյումրիում նիկոլական բեսպրեդելի խորհրդանիշ «օգնետուշիտելը». Մանուկյան
Հոկտեմբեր 23 13:31 2025

«Գյումրիում նիկոլական բեսպրեդելի խորհրդանիշ «օգնետուշիտելը»»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա մանրամասնում է.

«Քիչ առաջ վերադարձա Աշտարակի ձերբակալվածների պահպանման վայրից։ Արդեն երկրորդ օրն է գործընկերներիս հետ Էրեբունի, Նաիրիի ՁՊՎ-ներում հանդիպում ենք գյումրեցի տասնյակ ձերբակալվածների։

Պարզ մարդիկ, աշխատող, ընտանիք պահող։ Մեծ մասը՝ բեռնատարների վարորդ, քաղաքային կոմունալ տնտեսության աշխատակից։ Այն ինչին ականատես ենք եղել, եթե ողբերգական չլիներ, լավ հումորային պատմության կարող էր նմանվել։

Գրեթե բոլոր վարորդներին հանդիպելիս, նույն պատմությունն էր՝ մինչ Գյումրու քաղաքապետարանի մոտ բողոքի գործողությունները, պարեկները կանգնեցրել ենքաղաքապետարանի բեռնատարները, ջրցանները,  պատճառաբանել, թե «օգնետուշիտել» չունեն, տուգանել են ու տեղափոխել մեքենաները տուգանային հրապարկ։ Բայց արդեն երեկոյան բոլորին տարել ոստիկանատներ, տեղափոխել քննչական, ապա՝ 72 ժամ ձերբակալել, իսկ երեկ եւ այսօր համատարած մեղադրանք առաջադրած, ձերբակալման միջնորդությամբ տանում են դատարան։

Համատարած մարդաորս, որ այսօր թեւածում է Գյումրիում։ Ձերբակալված մարդկանց ես հանդիպում, որ խենթանալ կարելի է։ Քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմներով անցած պահեստի սպա, որ մեքենավարությամբ ընտանիքն է պահում, պատերազմ անցած նախկին զինվոր, հոգեական խնդիրներ ունեցող քաղաքային մաքրությանը մասնակցող տարիքն առած պապիկ։ Գյումրին 1918 եւ 1920 թվականին տեսել է թշնամական արշավանքներ։ Բայց սա ավելի ահավոր է, բռնության հեղինակն ու տասնյակ կատարաողները յան ազգանունով մարդիկ են։ Ավելի ճիշտ՝ կամակատարներ»։