Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշվեց անվանափոխել Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը:
Այն կկոչվի բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ և կկոչվի «Քըրք Քըրքորյան փողոց»։
Որոշումն ընդունվեց 37 կողմ, 2 դեմ, 18 ձեռնպահ ձայների համամասնությամբ: