Վարչապետը երեկ ձեզ էր ման գալիս, որ, ինչպես միշտ, «տար պատերով». Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը (Տեսանյութ)


Վարչապետը երեկ ձեզ էր ման գալիս, որ, ինչպես միշտ, «տար պատերով». Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 23 12:08 2025

 ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդդիմադիրներից հետաքրքրվեց, թե որտե՞ղ էին երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

 «Երեկ վարչապետը ձեզ էր ման գալիս, որ, ինչպես միշտ, «տար պատերով»։ Ո՞ւր էիք ԱԺ-ից փախել, սա հո ձեզ համար պարտիզանական կռիվնե՞րը չեն։ Դուք ի՞նչ կարող եք անել, քաղաքական առումով, գաղափարապես սնանկ եք։ Դուք այլևս ասելիք ու անելիք չունեք»,-ասաց Հովհաննիսյանը։

 Նա հավելեց, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում Դաշնակցությունը մշտապես մաս է կազմել իշխանությանը.«Դուք կոռումպացված, թալանչի իշխանությունների հետ հավեսով աշխատել եք»։