Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդում է, որ կառավարությունը, ի տարբերություն այլ համայնքների, Երևանի վրա ավելի քիչ գումար է ծախսում։
«Իրականում վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում արձանագրել ենք, որ հենց Երևան քաղաքը փաստացի պետական բյուջեի ֆինանսավորման տեսանկյունից ամենաթերի ֆինանսավորվողն է»,- ասաց նա։
Ըստ Ավինյանի՝ Երևանի սեփական եկամուտները վերջին երեք տարիներին փաստացի եռապատկվել են, իսկ կառավարության կողմից տրամադրված ֆինանսավորումը նվազել է. «Նման որոշումներով որոշ բալանսավորում է իրականացվում»,- ասաց նա։
Մինչ այդ, Ավինյանը նշեց, որ ևս 45 տրոլեյբուսի ներկրման համար ֆինանսավորման հարցը բյուջեում նախատեսվել է, և դրա ֆինանսավորումը տրամադրելու է կառավարությունը։