Լսելով Գեղամ Մանուկյանի ելույթը՝ քիչ էր մնում արտասվեի, բայց զսպեցի ինձ. Ռուբինյան (Տեսանյութ)


Լսելով Գեղամ Մանուկյանի ելույթը՝ քիչ էր մնում արտասվեի, բայց զսպեցի ինձ. Ռուբինյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 23 11:45 2025

 Լսելով Գեղամ Մանուկյանի ելույթը՝ քիչ էր մնում արտասվեի, բայց զսպեցի ինձ, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

 Նրա խոսքով՝ Գեղամ Մանունկյանն իրենց մեղադրում է հակադաշնակցական պայքար մղող բոլշևիկների սերունդներ լինելու մեջ.«Էս լու՞րջ եք ասում։ Կոմունիստական կուսակցության վառ ներկայացուցիչ Վարդանիկը  Գյումրիում քաղաքապետ ո՞ւմ աջակցությամբ դարձավ, մե՞ր։ Հետո էլ մեզ եք մեղադրում այլասերվածություն քարոզելու մեջ։ Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցաբոլշևիկյան  դաշինքը։ Ու պարզ է, որ  այդ այլասերված խաչաձևումից Վարդանիկի պես մեկը պետք է ծնվեր»։

 Ռուբինյանը նաև հավելեց, որ Մանուկյանը չի գնահատում իր բարությունը.«Երեկ խոստացավ, որ իր անունը կփոխի, եթե ես ապացուցեմ, որ  եղել է երեք ավանդական կուսակցությունների, այդ թվում Դաշնակցության հայտարարություն, որը դեմ էր անկախությանը։ Ու չնայած  ես կոչ արեցի չփոխել իր անունը, եկել է ինձ մեղադրում է սուտ խոսելու մեջ»։