Ասում է փորել, հասել են ՔՊ-ի փակ խմբերը ու գտածները էն ա, թե բա կարո՞ղ է համայնքի ղեկավարը կամ փոխմարզպետը, որ յուրային կուսակցության հանրահավաքի համար մարդկանց են բերել, էտ մարդկանց պարտադրելով են բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«Հարգելիներս, սա ՔՊ-ի գովազդ է, քանի որ ստացվում է, որ փորել, խորը տեղեր եք հասել, բայց անգամ վարչական իրավախախտման որևէ փաստ չեք գտել:
Փոխարենը գնացեք ու հենց հիմա Էջմիածնում ՔՊ-ի որոշ ներկայացուցիչների կողմից օրը ցերեկով արվող առերևույթ հանցագործությունները նայեք:
Էջմիածնում ու Խոյում այդ ՔՊ-ականները ավելի ափաշքյարա են գործում, քան Վարդան Ղուկասյանի կոռուպցիան Գյումրիում: Օրը ցերեկով, բոլորի աչքի առջև առերևույթ կատարում են ընտրական, քրեական և վարչական իրավախախտումների օրենսգրքերի մի շարք հոդվածներով արգելված արարքներ:
Հ.Գ. Գիշերը արդեն դիմել ենք Դատախազություն, քիչ անց մանրամասները կհրապարակենք»: