Բանակից հեռու պատահական երկու մարդ ոտքի վրա որոշեցին կրճատել ծառայության ժամկետը. չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ծառայության ժամկետը դարձնեն վեց ամիս. Պաշտպանության նախկին նախարար


Բանակից հեռու պատահական երկու մարդ ոտքի վրա որոշեցին կրճատել ծառայության ժամկետը. չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ծառայության ժամկետը դարձնեն վեց ամիս. Պաշտպանության նախկին նախարար
Հոկտեմբեր 22 16:23 2025

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն անդրադարձել է ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին որոշմանը։

Ըստ նրա՝ ծառայության ժամկետը կարելի է կրճատել և դարձնել նույնիսկ մեկ տարի, բայց դա պետք է լինի հիմնավորված։

«Բանակից հեռու պատահական երկու մարդ, ելնելով ներքաղաքական լարված վիճակից, ոտքի վրա որոշեցին՝ ոչ թե հունիսից, այլ հունվարից կրճատել ծառայության ժամկետը։ Սա խոսում է նրա մասին, որ սրանք չունեն ո՛չ պետության, ո՛չ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր։

Դավաճանությունը դարձրել են բարեփոխում․

նահանջը՝ քաղաքականություն,

կապիտուլյացիան՝ ապագա,

սա է երկրի հակառակ կողմը։

Հ․Գ․ Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ծառայության ժամկետը դարձնեն վեց ամիս՝ սեփական աթոռից չընկնելու համար։ Սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում»,- հայտարարել է Կարապետյանը։