Ավիկ Իսահակյանին, Մարկ Գրիգորյանին և Տարոն Մուրադյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի


Ավիկ Իսահակյանին, Մարկ Գրիգորյանին և Տարոն Մուրադյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի
Հոկտեմբեր 22 13:23 2025

Երևանի ավագանին վաղը նիստ է գումարելու, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են նաև Երևանի 2807-րդ տարեդարձի առթիվ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհելու որոշումները։

Ավագանու որոշումների նախագծերի համաձայն՝

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանը կպարգևատրվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմամբ՝ քաղաքի արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Նույն կոչմանը կարժանանա նաեւ հայ նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանը՝ Երևանի արվեստի զարգացմանն իր ներդրման համար։

«Երևանի պատվավոր քաղաքացի» կդառնա նաև լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանը՝ մայրաքաղաքի հասարակական և մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի համար։