ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կարծում է՝ ծանուցելու պարագայում, դժվար թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խուսափեր կամ փախչեր։
Նրա գնահատմամբ՝ ՔՊ-ն ցույց տալու բան ուներ՝ ահաբեկել գյումրեցիներին ու ընդդիմադիրներին։
Մարտուն Գրիգորյանի խոսքով՝ ՔՊ պատգամավորներից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրի քաղաքում։
«Առավոտից իրիկուն այդ մարդու խոսույթը դա է։ Այս մարդկանց սիրտն արյուն է ուզում, «Փարաքար-2» է ուզում, և այդ ամենն ուզում են, որ լինի Գրիգորյան Մարտունի ու Ղուկասյան Վարդանի ընտանիքների, թիմերի միջև։ Փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն, որ Գյումրիում սպասվում է այդ սցենարը և փորձելու են Գյումրիում նման իրավիճակ ստեղծել ու մեզ ներքաշել կրիմինալ վենդետայի ու նման բաների մեջ, հստակ երևում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։










