ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, թե Հայաստանում որևէ մեկն իր ասածի համար բանտում չի հայտնվում։
«Բայց ով պետության դեմ մի բան կանի՝ բոլորի համար բերդում տեղ կգտնվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ իրենց մեղադրում են, թե ինչո՞ւ «այս մարդը բանտում չէ, այն մարդը բանտում չէ»։
«Իմ անձնական կարծիքով՝ Սերժ Սարգսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ պետք է բանտում լինեն»,- ասաց նա։