Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները պայմանավորվել են՝ իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին մերձեցնելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը


Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները պայմանավորվել են՝ իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին մերձեցնելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը
Հոկտեմբեր 22 14:19 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը շատ դրական է գնահատում։

 

«Կազամակերպչին շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Սիմոնյանը հայտարարեց, թե ադրբեջանցի գործընկերոջ հետ երկուստեք եկել են այն ընկալման, որ իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին մերձեցնելու ու խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։

 

«Ես պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ կար այդ ընկալումը, շատ դրական ու ջերմ հանդիպում է տեղի ունեցել»,- մանրամասնեց Սիմոնյանը։

 

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները եկել են այն մտքին, որ այս ամենը պետք է արվի հնարավորինս արագ