ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկություն ունի, որ Վարդան Ղուկասյանին պաշտպանելով՝ Մարտուն Գրիգորյանն իր մերձավորների հետ շատ ծանր խոսակցություն է ունեցել։
«Ես ցավում եմ իր համար, կարծում եմ՝ իրեն պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ չցավեն իր վերքերը, որովհետև այդ վերքերը շատ երկար են ցավելու»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը։
Նա պնդեց, թե Հայաստանում, իբր, իշխանությունը ժողովուրդն է․ «Վարդանիկը չի, Ալենը չի, ՀՀ ժողովուրդն է»։
Սիմոնյանը մնում է իր կարծիքին՝ Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է։