Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են. Վրաստանի վարչապետ


Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են. Վրաստանի վարչապետ
Հոկտեմբեր 22 11:29 2025

Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են, և մենք ձգտում ենք հնարավորինս ամրապնդել այդ հարաբերությունները, հայտարարել է Իրակլի Կոխաբիձեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումում:

 

«Խաղաղությունը տարածաշրջանի տնտեսական զարգացման և առաջընթացի հիմնարար պայմանն է։ Վրաստանի քաղաքականությունն ուղղված է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և համագործակցության ու գործընկերության զարգացմանը», - նշել է Վրաստանի վարչապետը։