Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի․ Տեր Եսայի քահանա Արթենյան


Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի․ Տեր Եսայի քահանա Արթենյան
Հոկտեմբեր 21 23:22 2025

Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի, News.am-ին ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Հովհանավանքի նախկին քահանա, այժմ արդեն՝ կարգալույծ հռչակված և աշխարհականների շարքին դասված,  ավազանի անունը կրող Ստեփան Ասատրյանի հայտարարությանը։

 

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե   կիրակի օրը պատարագ է մատուցելու։ Նիկոլ Փաշինյանն էլ կարգալույծ քահանայի այս հայտարարությունից հետո ասել էր, թե ինքն էլ է մասնակցելու նրա մատուցած  պատարագին։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենն էլ հիշեցրել է կարգը՝ կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի։