Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) դարձավ մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Ռազմիկ Քուրդյանը եզրափակչում զիջել է իրանցի մրցակցին։
Սա Հայաստանի առաջին մեդալն է Սերբիայում անցկացվող մրցաշարում։