Դատախազությունը դատարանին խնդրել է Միքայել Սրբազանին ազատազրկել 2,5 տարով


Դատախազությունը դատարանին խնդրել է Միքայել Սրբազանին ազատազրկել 2,5 տարով
Հոկտեմբեր 21 19:45 2025

Դատախազությունը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է Միքայել Աջապահյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։

Պաշտպանական թիմի կարծիքով՝ դատախազությունը, հապշտապ  բողոք ներկայացնելով, փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը: