Գյումրիի քաղաքապետ Վարան Ղուկասյանի աշխատասենյակն այս պահին էլ հսկում են ոստիկանները. հայտնել է քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
Նա նշել է, որ, ըստ ոստիկանների, այսօր էլ իրավապահները գործողություններ են իրականացնելու։
Աղեկյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանն այսօր վերսկսել է բնականոն աշխատանքը։